Քրդական աշխատավորական կուսակցությունը PKK պնդում է Իրաքում գտնվող տասնյակ թուրք ռազմագերիների մասին՝ հայտարարել է կուսակցության ղեկավար անդամ Քավա Շեյխ Մուսան։ Նրա խոսքով` Իրաքի հյուսիսում գտնվող գաղտնի բանտերում պահվող թուրք զինվորականների թիվը գերազանցում է հարյուրը։
«Մեր հսկողության տակ գտնվող թուրք զինվորականները ռազմագերիներ են։ Թուրքական կողմը օդային հարվածների և ցամաքային գործողությունների միջոցով բազմիցս փորձել է ազատել նրանց, սակայն ցանկալի արդյունքի այդպես էլ չի հասել», - հայտարարել է նա: